fbpx
ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿ
Հզոր արտադրական տպիչ՝ կոմպակտ չափերով
ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿ
արտադրական գունավոր տպող մեքենաներ հատուկ գներով մինչև 31.08.2018
Այցելեք կայք
Առաջարկը ստանալու համար խնդրում ենք լրացնել տվյալները

+374 96 989496

+374 91 252563

+374 96 989496

+374 91 252563

Home –› ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ և ՍՊԱՍԱՐԿՈՒՄ

ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ և ՍՊԱՍԱՐԿՈՒՄ

Հանդիսանալով RICOH, TOSHIBA, EBA, CYKLOS, RENZ և FOLIANT ընկերությունների պաշտոնական դիստրիբյուտրը Հայաստանում` մենք իրականացնում ենք մեր մոտից գնված ցանկացած ապրանքի երաշխիքային և հետերաշխիքային սպասարկում:
Մեր սերվիս կենտրոնն ունի  հմուտ մասնագետների թիմ, ովքեր վերապատրաստվել են արտադրողի կողմից,  ծանոթ են շահագործման և վերանորոգման ընթացքում ծագող խնդիրներին՝ և իրականացնելով ճշգրիտ ախտորոշում, լուծում են դրանք հնարավորինս սեղմ ժամկետներում: Մեր մասնագետները  մշտապես հասանելի են՝ ապահովելու համար տեխնիկայի անխափան աշխատանքը: Սպասարկումն իրականացվում  միայն օրիգինալ պահեստամասերով` ներմումծված անմիջապես արտադրողից:
Մեր խանութ սրահը բացի երաշխիքային և հետ երաշխիքային սպասարկման ծառայություններից պատրաստ է առաջարկել տպագրական և կազմարարական տեխնիկայի հետ կապված հետևյալ ծառայությունները.

  • Հաճախորդների պահանջների բացահայտում և հնարավոր լուծման ուղիների առաջարկում․ գործունեության ոլորտը, աշխատանքային միջավայրը ուսումնասիրելուց հետո կառաջարկենք սարք, որը առավելագույնս կբավարարի ձեր պահանջները:
  • Սպառվող ռեսուրսների վերլուծություն և լուծումների տրամադրում ծախսերը հնարավորինս կրճատելու համար:
  • Ծրագրերի և լուծումների ապահովում, որոնց միջոցով Ձեր աշխատանքը կդառնա էլ ավելի դյուրին և ավտոմատացված:

Ստորև ներկայացնում ենք սպասարկման ծառայության արժեքները։

Այն դեպքում երբ սպասարկվող տեխնիկան ձեռք է բերվել ԹԱՍԿ ՍՊԸ-ից։

  • Օֆիսային սեգմենտի մեքենաների համար մեկ ժամ սպասարկման աշխատանքների արժեքն է 18000 ՀՀ դրամ ներառյալ ԱԱՀ։
  • Արտադրական սեգմենտի մեքենաների համար Երևան քաղաքում մեկ ժամ սպասարկման աշխատանքների արժեքն է 24000 ՀՀ դրամ ներառյալ ԱԱՀ։
  • Երևան քաղաքից դուրս վերը նշված արժեքներին գումարվում է ճանապարհածախս և գիշերակաց։
  • Տեղադրման և ուսուցման աշխատանքներ (installation and training) – անվճար։

Այն դեպքում երբ սպասարկվող տեխնիկան ձեռք է բերվել այլ մատակարարից։

  • Օֆիսային սեգմենտի մեքենաների համար մեկ ժամ սպասարկման աշխատանքների արժեքն է 24000 ՀՀ դրամ ներառյալ ԱԱՀ։
  • Արտադրական սեգմենտի մեքենաների համար Երևան քաղաքում մեկ ժամ սպասարկման աշխատանքների արժեքն է 36000 ՀՀ դրամ ներառյալ ԱԱՀ։
  • Երևան քաղաքից դուրս վերը նշված արժեքներին գումարվում է ճանապարհածախս և գիշերակաց։

Տեղադրման և ուսուցման աշխատանքներ (installation and training)

  • Օֆիսային սեգմենտի մեքենաների համար 48000 ՀՀ դրամ, ներառյալ ԱԱՀ։
  • Միջին արտադրական սեգմենտի համար 96000 ՀՀ դրամ, ներառյալ ԱԱՀ։
  • Բարձր արտադրական սեգմենտի համար 180000 ՀՀ դրամ, ներառյալ ԱԱՀ։

Սպասարկման պայմանագրի (click contract) առկայության դեպքում սպասարկման աշխատանքների դիմաց լրացուցիչ վճարում տեղի չի ունենում քանի որ այն ներառված է մեկ էջի դիմաց վճարվող գումարի մեջ։

CONTACT US
VISIT OUR STORE TO LEARN MORE ABOUT OUR PRODUCTS & SERVICES.

Yerevan,
Yerznkyan str 22

+374 11 547 656
+374 96 989496

info@uprint.am
www.uprint.am